Աշոտ Ղազարյանի թոռնուհին տարեսկզբին հայտնեց, որ սիրելի ունի, չնայած նրան, որ երգչուհին չի հրապարակել սիրելիի ամբողջական դեմքը և պարզ չէ, թե ով է երգչուհու ընտրյալը մի բան պարզ է երիտասարդ երգչուհին շատ երջանիկ է սիրելիի հետ։
Անահիտը գրեթե ամեն օր նոր լուսանկար է հրապարակում նրա հետ, վերջին լուսանկարում նա, կարծես, չի փորձում փակել սիրելիի դեմքը։
StarNews -ը Ձեզ է ներկայացնում բացառիկ լուսանկարը։
Հավելենք նաև, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ սիրված դերասանի թոռնուհին խոսել էր սիրելիի մասին՝ մասնավորապես հայտնելով.
«Երբ ընկերս հայտնվեց իմ կյանքում, հասկացա ինչ բան է, երբ մարդ քեզ իսկապես սիրում ա:Ու անկեղծ ա սիրում: Ես զգում եմ, որքան շատ են սիրում ինձ և ես նույնպես սիրում եմ»:
Անահիտը նաև խոսեց հարաբերություններն իրականացնելու մասին.
«20 տարեկանս լրանալուց հետո կան պլաններ հարաբերություններն իրականացնելու»: