Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Մագան սիրելի ունի: Ավելին`նրանք ամուսնացել են: Մագան ամուսնու հետ մասնակցում էր մի միջոցառման, որտեղ ջերմ ու սիրառատ պարով էր հանդես եկել: Այս տեսանյութը տարածվել էր համացանցով մեկ:
Երգչուհին երեկ իր ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպել, որտեղ հարցեր են հղել ամուսնության և երեխա ունենալու մասին:
Նա նշել է, որ ամուսնացած է և ցանկանում են երեխա ունենալ:
Starnews-ի աչքից չվրիպեց այն, որ Մագային հարց են հղել, թե ինչ կյանքով է ապրում երգչուհին, ինչին ի պատասխան Մագան գրել է`«Գողական,ճշտով, քյառթ»:
Ինչ խոսք` երգչուհուց նման պատասխան ոչ ոք չէր սպասում:
Նշենք, որ Մագան ամիսներ առաջ`խոսելով ամառային հանգստի մասին, նշել էր, որ լավագույն հանգիստը ինքը պատկերացնում է իր ամուսնու կողքին:
Նշենք, որ Մագան իր մասին խոսելով, նշել է, որ ինքը ակտիվ աշխատում է և չի խնայում իր հանգստի վրա.
«Երկրից չեմ մեկնում հանգստի զուտ ժամանակի սղության պատճառով, եւ իմ հանգստի համար աշխատում եմ գումար չխնայել: Կարծում եմ հանգստի համար այնքան էլ կարեւոր չէ գումարային մեծ ծախսեր, կարեւորը, որպեսզի լիարժեք հանգստանալն է»: