Շատ շատերի կողմից հասկացված չեմ և դա նորմալ է, վաղուց դրանից չեմ տառապում։ Լինում էր, որ չհասկացված լինելուց նեղվել էի, ընկճվել, բայց սկզբունքայնությունը մարդու արմատն է, ողնաշարն է։ Միայն ֆեյքերի հարձակումն է, որ ինձ վրա կիրառվել է, գուցե հետո ինչ-որ բաներ մտածեն, որն ինձ համար իրականում մեկ է։
Դերասանուհին խոսել էր նաև գլխավոր դերից հրաժարվելու իր պատճառների մասին․
Այն աստիճանի սկզբունքային եմ, որ ունենք հայ ազգիր գրող՝ Նարինե Աբգարյան գրող, ով ապրում է Ռուսաստանում։ Վերջերս նկարահանում էին իր գործերից մեկի վրա ֆիլմ և գլխավոր դերի համար ստացել եմ հրավեր, որը մերժել եմ մի պարզ պատճառով։ Ես չեմ կարող լինել մի ֆիլմի մեջ, որի գրական մասի հեղինակը մի կին է, որը կարող է հանգիստ արցախցիների և հայերի մասին խոսել բաներ, որոնք ոչ իրականությանն են համապատասխանում, առավել ևս՝ լինել այսօրվա իշխանության պաշտպանը։ Ես հավաստի տեղեկություն չունեմ՝ ասում են՝ իր առաջին ամուսինը եղել է ադրբեջանցի, երկրորդ ամուսնու մասին իմացել եմ,որ իտալացի է, բայց իր վերջին շրջանի հարցազրույցները նայելով հասկանում եմ, որ ինքը խեղված արժեքներով տեսակ է, որը շատ հեռու է ինձնից, ես պարզապես չեմ կարող լինել այդ ֆիլմում, ես ինձ չեմ հարգի, հանգիստ չեմ քնի; Ինձ ասում են՝ որովհետև քո ձայնը տաք տեղից է գալիս, ով քեզ կապահովի որոշ բաներով եթեվ պետք լինի։ Եթե ես անգամ իմ կյանքում չունենայի իմ ամուսնուն, կվարվեի նույն կերպ։ Ինձ լավ ճանաչող մարդիկ կփաստեն դա։
Դերասանուհին խոսել էր նաև ամուսնու մասին․
Ինքը, ի վերջո իրանական հայ համայնքից է, իրենք ավելի սուր են զգում և արտահայտում այ ամենը, ինչը կապված է հայ լինելու և հայ մնալու հետ։ 30 տարիների ընթացքում , որ ինքը բնակվել է Գերմանիայում,մի փոքր շատ գերմանական է եղել շրջապատը, բայց ինձ հետ զարթոնք ապրեցին իր հայկական արմատները, զգացողությունները։ Ինքը երբեմն խիստ գրական բառեր է օգտագործում, որը ինձ զարմացնում է։ Ես երբեք չեմ զգացել, որ մենք մշակութային տարբերություններ ունենք։ Ես իրեն հայկական ու հայավարի եմ ընկալել։ Երբ հանձնվեց Դադիվանքը, ես առավոտյան մտա խոհանոց, տեսա, որ ինքը այ փեդը ձեռքին էր, գլուխը բարձրացրեց ասաց, որ Դադիվանքի զանգերը հանել են ու արտասվեց։ Ինքը իր ողջ կյանքում մտածել է, որ ամուսնանալու է հայ կնոջ հետ ու այդպես էլ եղավ։
Մարջան Ավետիսյանը անդրադարձ էր կատարել նաև այն դատական գործընթացին, որի միջով այժմ էլ անցնում է․
Երբ որ մենք փորձում էինք մեկնել Գերմանիա, իմ տուրիստական վիզան ավարտվել էր։ Այդ ժամանակ մենք դիմեցինք դեսպանություն, պարտադիր պետք էր հանձնել գերմաներենի ա1 քննություն։ Մենք նամակ ենք գրում դեսպանությանը, որ ինձ թույլ տային մեկնել Գերմանի և այնտեղ հանձնել քննությունս։ Նամակին պատասխան չի լինում։ Սկսում ենք փնտրել մարդկանց, որոնք կապ ունեն Գերմանիայի դեսպանության հետ։ Մեզ խորհուրդ են տալիս Արմենին Գևորգյան, փաստաթղթերի թարգմանության ժամանկ եմ ծանոթացել իր հետ։ Ինքը ասում է պիտի ամուսինդ ապահովի քեզ բոլոր ծախսերով, այդ թվում՝ բժշկական ապահովագրությամբ, իսկ գումարը դեսպանության միջոցով պետք է փոխանցվի Գերմանիայի Դաշնությանը։ Մենք դրան հավատում ենք, որպեսզի ինքը դա փոխանցի, 3000 չգիտեմ ինչքան եվրո։ Ես հասկանում եմ, որ սա խաղ է։ Հետո ինքը խոստացավ, որ մաս-մաս գումարը կվերադարձնի։