Ամալյա Հովհաննիսյանն իր Look&Face հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասան Ռաֆայել Երանոսյանին:
Starnews-ը հետևել է սիրված դերասանի անկեղծ զրույցին, որի ընթացքում նա նաև խոսել է իր և Անդոյի հարաբերությունների, այլևս միասին հանդես չգալու մասին:
Հաղորդավարուհին նշեց, որ Ռաֆոյի և Անդոյի հարաբերությունների մասին ժամանակին շատ է խոսվել, սակայն որոշ ժամանակ անց մարդիկ հասկացել են, որ որևէ խնդիր չկա նրանց մեջ.
«Ժամանակին դու ու Անդոն անբաժան ընկերներ էիք, միասին սկսեցիք ճանապարհը, հետո արդեն յուրաքանչյուրդ գնացիք Ձեր ուղղությամբ: Բայց քո ամենամոտ ընկերների շարքում, որոնց հետ հաճախ ես լինում, Անդոն չկա, ի՞նչն է պատճառը, որ քեզ ու Անդոյին հիմա ավելի շատ չենք տեսնում»:
Ռաֆայելը նշեց, որ յուրաքանչյուրն իր գործով է և առաջվա պես էլ հանդիպումները այդքան շատ չեն.
«Ամեն մեկս մեր գործով ենք,որ ասես ինչ որ գլոբալ խնդիր կա`չէ չկա: Առաջ ավելի երիտասարդ էինք, իրար հետ էինք աշպատում, ամեն օր տեսնում էինք, հիմա ամեն մեկս մեր գործով, ընտանիք, չէ, ընկերությունը կա, մեկս մյուսի լավ բանով ուրախանում ենք, Աստված չանի`մի վատ բան, էլի իրար կողք ենք:Չենք ձգտում ամեն օր տեսնենք իրար, բայց որ տեսնում ենք էլ, նենց չի գլուխներս Մուրադի պես թեքում ենք, շփումը կա, խռով չենք, կռված չենք, ուղղակի առաջվա պես չի»:
Մանրամասները`տեսանյութում