Ասում էին՝ մեծանաս, մենակ կմնաս. կհուզվեք, երբ լսեք՝ ինչ է ասել Անի Պետրոսյանը մայրանալու որոշման մասին

  • Apr 16, 2022

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Անի Պետրոսյանին:
Դերասանուհի Անի Պետրոսյանը մշտապեդս աչքի է ընկել իր անկեղծությամբ: Նա իր տարբեր շրջանների հարցազրույցներում մշտապես խոստովանել է, որ դեռ չի հանդիպել այն տղամարդուն, ում հետ կցանկանար ընտանիք կազմել:

«Կողակցի հարցում խստապահանջ չեմ, եթե իհարկե «իսկական տղամարդ» հատկանիշը խստապահանջություն չէ։ Իմ կողքին պետք է լինի տղամարդ՝ իր բոլոր տղամարդկային հատկանիշներով»,- մի առիթով ասել է Անին:
Դերասանուհու խոսքով՝ ինքը երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չի ունեցել, բայց անձնական կյանքում փոփոխություններ անել դեռ չի շտապում:

Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել է, որ շատ է սիրում երեխաներին, բայց դեռ պատրաստ չէ մայրանալ։ 

«Անկեղծ ասած` շատ եմ սիրում երեխաներին, բայց դեռ պատրաստ չեմ մայրանալու: Շատերն ասում են` դե, գոնե պետք է երեխա ունենալ եւ այլն… Բայց չէ՞ որ կան կանայք, որոնք ամուսնացել են, երեխա ունեն, բայց էլի միայնակ են… Կարծում եմ, որ ընտանիք կազմելը, երեխա ունենալը պարտադրաբար հնարավոր չէ, եթե լինելու լինի, ինքն իրեն կլինի: Ամեն բան թող ճիշտ ժամանակին լինի»:

Սակայն իր այդ հարցազրույցից տարիներ անց էլ Անին խոստովանում է, որ այդ հարցի վերաբերյալ իր տեսակետը չի փոխվել:
«Հաճախ ասում են, թե մեծանաս, մենակ կմնաս, բայց ես կարող եմ հակադարձել, որ այնքան մարդիկ են ամուսնանում, բաժանվում,այնքան մարդիկ կան, որոնք ունենալով երեխաներ՝ միայնակ են մնում։ Միգուցե իմ ճակատագիրն ուրիշ բանի մեջ է»,- անկեղծացել է Անին:

Մեկնաբանություն

Որոնում