Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը տոնել են իրենց դստեր՝ Շուշիի ծննդյան տարեդարձը:
Էսթետիկ և յուրօրինակ ձևավորմամբ, տորթով և հագուստով`ահա այսպես է պատրաստել դստեր կարևոր օրը Աստղիկը:
Հարազատ մարդիկ, ընկերները և մտերիմները էլ ավելի են գեղեցկացրել փոքրիկ Շուշիի ծննդյան օրը: Ի դեպ`մայրիկն ու հայրիկը ևս թեմատիկ են հագնվել:
Ներկայացնում ենք շքեղ ծննդյան արարողությունից կադրեր:
Նշենք, որ տարիներ առաջ Աստղիկը ասել է, որ աղջիկ ունենալն այլ երջանկություն է իրենց համար: Ըստ նրա՝ իրենց ընտանիքը վայելում է լիակատար երջանկությունը:
« Շուշին կարծես համեմունք լիներ մեր ընտանիքի լիարժեք երջանիկ լինելու համար: Ինքն այնքա՜ն ժպտերես է, առավոտյան արթնանում է ժպիտը դեմքին: Նույնիսկ, եթե որևէ մեկս հիվանդ ենք կամ անտրամադիր, իր հետ շփվելիս ամեն բան փոխվում է դեպի դրականը»,- դստեր մասին խոսելիս ասել է Աստղիկը: