Արամեի գերշքեղ և թանկարժեք նվերը` կնոջը. սա տեսնել է պետք

  • Jan 05, 2023

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է ներկայացնում մանրամասներ իր առօրյայից:

Աննան սիրում է նաև հաճախ ցուցադրել, թե ինչ բրենդային գնումներ է անում կամ ինչ թանկարժեք նվերներ է ստանում:

Այս անգամ նա ցույց է տվել, թե Արամեն Ամերիկայից վերադառնալիս իրեն որքան թանկարժեք և գերշքեղ Gucci ապրանքանիշի պայուսակ է նվեր արել:

Չնայած նրան, որ Աննան Արամեից գոտի էր նվեր ուզել, երգիչը կնոջը պայուսակ էր գնել, ինչն էլ Աննայի երջանկության պատճառն էր դարձել

«Ապրես, սիրելիս: I love you»,- ասում է Աննան իր սթորիում:

Նշենք, որ երգչի կինը հաճախ է քննադատվել իր`շքեղ նվերների ցուցադրությամբ և հրճվանքով:

Շատերը նշում են, որ օրինակ աղքատիկ և կարիքավոր մարդկանցով լի երկրում չի կարելի այդքան չտեսությամբ ամեն մի նվեր ներկայացնել ու կյանքի գերնպատակը դա դարձնել:

Մեկնաբանություն

Որոնում