StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արամ Ասատրյանի ընտանիքին, լուսաբանել ընտանիքում եղած ուրախ իրադարձություններն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները:
Մեր աչքից առաջինը չէր վրիպել, որ ամիսներ առաջ խնդիր կար Արամ Ասատրյանի որդիների միջև, որը սակայն, տևական ժամանակ անց հարթվեց:
Ավելի ուշ նաև նկատեցինք, որ Արամ Ասատրյանի դստեր և որդիների միջև չկա կապ,նրանք չեն շփվում իրար հետ, հետևաբար ակնհայտ էր, որ նրանց միջև ևս վեճ է եղել:
Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ սիրված երգչի զավակները խառնաշփոթ հիշեցնող խնդիրների մեջ են,ինչը, մեղմ ասած, տգեղ է:
Անցած շաբաթ նույն օրը`մարտի 2-ին, հայտն դերասանուհի Հասմիկ Խոջյանն ու լրագրող Արուս Տիգրանյանը մայրացան: Նրանք երկուսն էլ դուստր էին ունեցել:
StarNews-ի աչքից չէր վրիպել այն, որ Հասմիկը ասես ակնարկներ է անում Արուս Տիգրանյանի մասին և պահը բաց չի թողնում ինքն իրեն գովերգելու:
Բանն այն է, որ Արուսը խոստովանել է, որ իր մոտ հետծննդաբերական շրջանը մի փոքր բարդ է, և ինչպես ինքն է նշել`քյութ նկարի փոխարեն հրապարակում է մամայությունն արտահայտող տանջված, քրքրված լուսանկար:
Դե իսկ Հասմիկ Խոջյանը դեռ ծննդատնից դիմահարդարված, մազերը հարդարված հրապարակումներ էր անում: Նա պահը բաց չի թողնում խոսելու նրա մասին, որ ոչքան էլ նոր է մայրացել, հասցնում է լողանալ, խնամվել:
Հասմիկը մի քանի անգամ լուսանկար է հրապարակել և կից գրել, որ իրեն վատ մայր են անվանելու`չլողացած, կոս արած մազերով չլինելու համար:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ դերասանուհի Լիանա Վանոյանն ու սիրելին`Ռուբենը, տևական բաժանումից հետո, կրկին միացել են: Լիանան իր ծննդյան տոնի առթիվ ծաղիկներ էր ստացել իր սիրելիից, ծաղիկների լուսանկարը հրապարակել ինստագրամյան էջում ու դրան կից ավելացրել Սիրուշոյի «Ես ու դու» երգը:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանի և ամուսնու կյանքում ամեն բան հարթ չէ:
StarNews-ի աչքից չի վրիպել, որ երգչուհին բնավ չի խուսափում խոսել իր անձնականի մասին`ակնարկելով, որ իրենց կյանքում կան անհամաձայնություններ:
Հետևորդներից մեկի հարցին`արդյոք Հասմիկն ու ամուսինը երբեմն ունենում են տարաձայնություններ, Հասմիկը ծիծաղով նշել է «երբեմն» բառը`այդ կերպ հաստատելով, որ տարաձայնություններն առկա են և հաճախակի են:
Հետաքրքրականն այն է, որ տարիներ առաջ ամուսնուն իդեալական ներկայացնող երգչուհին, որոշել է անկեղծանալ:
Հաղորդավարուհի, դերասանուհի Մարիա Մաթևոսյանը,նույն ինքը`Մաշա Մատվեևան, ով հայտնի է Women’s Club հումորային նախագծից, տարիներ առաջ ամուսնացած է եղել, ունեցել է որդի:
Ինչպես ինքն է խոստովանել հարցազրույցներից մեկում` երբ իր տղան՝ Արտյոմը, լույս աշխարհ է եկել, նա արդեն հասկացել է, որ նրան միայնակ է մեծացնելու, ինչը սակայն չի ընկճել նրան։
Եվ ահա StarNews-ի աչքից չէր վրիպել, որ դերասանուհին Մարտի 8-ին ջերմորեն տանգո էր պարում մի տղամարդու հետ: Թե ով է այդ տղամարդը, արդյոք նա Մաշայի նոր սիրելին է, թե ոչ,StarNews-ը խոստանում է ներկայացնել մոտ օրերս: