Արամ Ասատրյանի շքեղ ամուսնության առաջարկը`սիրելիին

  • Feb 06, 2023

Սիրված երգիչների`Ասատրյանների ընտանիքում կրկին տոն է: Սեդրակ Ասատրյանի որդին`Արամ Ասատրյանը ամուսնության գերշքեղ առաջարկություն է արել սիրելիին՝ Աննային:

Տիգրան և Արտաշ Ասատրյանները իրենց սոցիալական էջերում հրապարակել են անակնկալ առաջարկության հուզիչ ու գեղեցիկ կադրերը:

StarNews-ը շնորհավորում է զույգին և առաջարկում Ձեզ դիտել շքեղ անակնկալից մի քանի կադր

Նշենք, որ ամիսներ առաջ էլ համացանցում ակտիվորեն քննարկվում էր Տիգրան Ասատրյանի որդու`մյուս Արամ Ասատրյանի գերշքեղ հարսանիքը:

Տիգրան Ասատրյանը անակնկալ էր պատրաստել որդու համար՝ հենց նրա համար գրված երգ երգեց հարսանյաց հանդեսին։ Ներկաները հուզված էին, քանի որ երգի բառերում Տիգրանը դիմում էր որդուն ու հարսանեկան մաղթանքներ հնչեցնում։

Հավելենք, որ երեկոյի ընթացքում նաև անակնկալ կերպով ելույթ է ունեցել փեսան՝Արամը։Նա սիրելիի համար երգ էր կատարել։

Երգի երաժշտության և բառերի, գործիքավորման վրա հարկ չենք համարում նշել, թե որքան գումար էր ծախսվել։

Նշենք, որ երեկոյին նաև երգել էին ԱՄՆ-ում բնակվող հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներ։ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Ձախ Հարութը իրենց երգերով լցրել էին այս հարսանիքը։

Մեկնաբանություն

Որոնում