Արամ mp3-ն «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի շրջանակում կատարեց 16-ամյա Գոռի երազանքը (վիդեո)

  • Sep 03, 2022

16-ամյա Գոռի երազանքը կատարվեց․ նա, վերջապես, հանդիպեց իր ամենասիրելի երգիչներից մեկին՝ Արամ mp3-ն։ Նրանք միասին ելույթ են ունենալու «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի շրջանակում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ից 10-ը։

Երգիչ դառնալու մեծ երազանք ունեցող Գոռն ու իր սիրելի արտիստը ծանոթացան, կիսվեցին տպավորություններով ու միասին փորձեցին «Կուզես» երգը, որը կատարելու են սեպտեմբերի 10-ին` փառատոնի գալահամերգին։

«Կողք կողքի» փառատոնը Երեւանում անցկացվում է երրորդ անգամ։ Միջոցառման նպատակն է լսելի դարձնել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների ձայներն ու կարողությունները։

Համերգների շրջանակում ելույթներով հանդես կգան նաեւ Գոռ Սուջյանը, Զարուհի Բաբայանը, Վիգեն Հովսեփյանը, Մալենան, Nemra խմբի վոկալիստ Վանը, Hope For Coffe խումբը եւ այլք։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Արամի եւ Գոռի ջերմ հանդիպման ամենահետաքրքիր պահերն ու փառառոնային ծրագրի մանրամասները ռեպորտաժում:

 

 

Մեկնաբանություն

Որոնում