Այս պահին ընթանում է Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը։ Գարիկ Պապոյանը խոսել է երգչի մասին․
«Մարդիկ կան ովքեր կյանքի ընթացքում որոշակի արժեքներ են թողնում կամ անվան են արժանանանում… Արա Մարտիրոսսյանն իր ապրած կարճ կյանքում էնքան անուն է թողել, որ մարդիկ մի ամբողջ կյանքում չեն թողում:
Արայի կորուստը միայն իր ընկերների ու ընտանիքի կորուստը չի, դա բոլորի կորուստն է: Արան շատ մեծ կորուստ է, որպես երգիչ, բայց նաև համոզված եմ, որ Արայի թողած երաժշտական ժառանգությունը չի ունենա կարճ կյանք:
Արան իմ համար միշտ եղել է մի երգիչ, ում հանդիպելուն ես միշտ երկար եմ սպասել: Նա եղել է այնպիսի մակարդակի արտիստ ում հանդիպելուց ես նույնիսկ լարվել եմ:
Արան եղել է, այն յուրահատուկ մարդկանցից մեկը, ով իմ առանձին փոքրիկ երգարվեստի նկատմամբ բացառիկ ուշադիր է եղել՝ իր խորհուրդներով ու օգնությունով»: