Արարատում հրաժեշտ տվեցին Շավարշ Մարգարյանին․ Շավարշին գերեվարել էին և սպանված փոխանցել ՀՀ-ին

  • Sep 23, 2022

Արարատ գյուղում վերջին հրաժեշտ տվեցին ՀՀ ԶՈՒ զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Շավարշ Հունանի Մարգարյանին ։

 

 

Վերջին հրաժեշտին ներկա էր ողջ գյուղը, տարածաշրջանի համայնքների բնակչությունը, զինվորականներ, պաշտոնյաներ:

 

Շավարշը բանակ էր զորակոչվել 2021 թվականին։

 

Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։

 

Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին , հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Նրա անունն այլևս մեր հավերժ հիշվող ու անմահացած հերոսների շարքերում է։

Մեկնաբանություն

Որոնում