«Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը 40 րոպեանոց հաղորդման 30 րոպեն գովազդով են լցնում»

Join Telegram
  • Sep 05, 2023

StarNews-ը բազմիցս անդրադարձել է Մհեր Բաղդասարյանի և Արա Ղազարյանի «Օձի լեզու» հաղորդմանը`գրեթե մշտապես քաջալերելով և դրական արձագանքելով ցանկացած աշխատանքի և երևույթի առողջ քննադատությանը: Այս ժամանակահատվածում Արան և Մհերը հասցրել են քննադատել, խոսել ու պարզոլ մի շարք երևույթներ, ինչպես նաև նրանք խոսել են շատ արտիստների, նրանց կատարած աշխատանքներում առկա բացերի մասին:

Սակայն տղաները, կարծես, նույն էնտուզիազմով չեն հետևում իրենք իրենց հաղորդումներին, որի 85 տոկոսից ավելին ասես գովազդ է, և կարևոր չէ`որքանով կապ ունի հաղորդման և առհասարակ ֆորմատի հետ:

Այս օրերին, երբ յութուբյան հարթակում քննադատակ հաղորդումները բացակայում են, «Օձի լեզու» հաղորդումը հաղորդման սկզբից 20 րոպե ժամանակ է հատկացնում գերմանական ինչ որ հյուրանոցի գովազդին:

Իհարկե, բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր նախագիծ գոյատևում է իր հովանավորների շնորհիվ, բայց գովազդն այստեղ, մեղմ ասած,  չափից շատ է:

Հաղորդումը դիտելիս այնպիսի տպավորություն է, որ հաղորդումը գովազդների մասին է, որոնք ընդմիջվում են մի քանի րոպե աստղային թեժ քննարկումներով և քննադատություններով, ինչը ձանձրալի է:

Լավ աշխատանքն, իսկապես, լավ է, բայց «ագահությունը» ինչպես միշտ ամեն բան փչացնում է:

 

Մեկնաբանություն

Որոնում