Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն ու իր ամուսինը`երգիի Միհրան Ծառուկյանը Ինստագրամի իրենց էջերում բավականին ակտիվ են: Այս անգամ Միհրանը հրապարակել է լուսանկար`այդպիսով նշելով, որ արդեն 3 տարի է ինքն ու Արփին ամուսնացած են:
Նշենք, որ զույգը ունի որդի`2 տարեկան Ռոբերտը:
Վերջերս Արփին հարց ու պատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում:
Հետևորդները հետաքրքրվել էին, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ կարող է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ:
«Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում, բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով»,- գրել էր Արփին:
Հետևորդները նաև հետաքրքրվել էին, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:
«Շատ ենք ուզում»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:
Արփին և Միհրանը շարունակում են ակտիվ և բուռն գործունեություն ծավալել: