Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Բելգրադում հռչակվեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 5։1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովին։
Սա Աշխարհի առաջնություններում Ալեքսանյանի 4-րդ ոսկե մեդալն է։
Հիշեցնենք, որ երեկ Բելգրադում ընթացող ըմբշամարտի ԱԱ-ում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բասարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Wrestling-Armenia-ն: