Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը`իր նախկին տալի և եղբոր հետ. ԲԱՑԱՌԻԿ

  • May 15, 2023

StarNews-ը ամիսներ առաջ անդրադարձել էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի և նրա նախկին կնոջ`հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի բաժանմանը, ապա նաև նախորդ ամսին ներկայացրել Մերիի երկրորդ շքեղ ամուսնությունը,որը տարածվել էր ողջ համացանցով մեկ:

Ինչպես գիտեք`Արթուր Բաղդասարյանը նույն տուն և´ աղջիկ էր տվել, և´ նույն տնից աղջիկ տարել, և իր որդու ու հարսի բաժանումից հետո այս մեծ ու ջերմ ընտանիքում ամեն ինչ իրար էր խառնվել:

Աղջիկները, ովքեր նախկինում մեկը մյուսի համար հարս և միևնույն ժամանակ տալ են եղել,  նախկինում չափից շատ մտերմություն են ունեցել, այնուամենայնիվ նրանք փորձում են ժամանակի հետ հաշտվել իրականության հետ և պահել ջերմ հարաբերություններ:

Եվ ահա Մերին երեկ շնորհավորել է եղբոր ծննդյան տարեդարձը`հրապարակելով իր հարսի հետ լուսանկար: Ինչ խոսք`աղջիկների ընկերությունը քիչ-քիչ կարգավորվում է:

Մեկնաբանություն

Որոնում