Արթուր Բաղդասարյանի նախկին հարսի հարսանիքն է…

  • Apr 13, 2023

StarNews-ի տեղեկություններով ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը`Մերին, մեծ շուքով և յուրօրինակ մոտեցմամբ պատրաստվում է իր 2-րդ հարսանիքին:

Երիտասարդ, հայտնի դիզայները հենց ինքն է ընտրել իր զգեստի դիզայնն ու կտորը, և սեփական մտքով որոշել է ստեղծել հարսանեկան զգեստ: Մերին իր կյանքը որոշել է սկսել նորից, հետևաբար հարսանեկան պատրաստությունները ևս արվում են մեծ եռանդով: Մերիի ապագա ամուսինը մեծահարուստ է, ուստի երկու կողմերի հնարավորությունները թույլ են տալիս օրը հեքիաթի վերածել:

Նշենք նաև, որ Մերին վերջերս հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում էլ դիզայները ցույց էր տվել իր ընտրած կտորը: Դե ինչ` սպասենք զույգի գեղեցիկ հարսանիքին, իսկ StarNews-ը խոստանում է ներկայացնել գեղեցիկ կադրերը:

Նշենք, որ այս ընտանիքի պատմությունը բազմիցս քննարկվել է: Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսնացել է իր եղբոր կնոջ՝Մարիի եղբոր հետ:

Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։

Եվ իհարկե հարս ու տալ, տալ ու հարս հարաբերությունները, որոնք նախկինում եղել են իդեալական, այսօր տուժել են:

Մեկնաբանություն

Որոնում