StarNews-ը ամիսներ առաջ անդրադարձել էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի և նրա նախկին կնոջ`հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի բաժանմանը, ապա նաև նախորդ ամսին ներկայացրել Մերիի երկրորդ շքեղ ամուսնությունը,որը տարածվել էր ողջ համացանցով մեկ:
Ինչպես գիտեք`Արթուր Բաղդասարյանը նույն տուն և´ աղջիկ էր տվել, և´ նույն տնից աղջիկ տարել, և իր որդու ու հարսի բաժանումից հետո այս մեծ ու ջերմ ընտանիքում ամեն ինչ իրար էր խառնվել:
Սակայն հիմա, երբ Մերին իր նոր կյանքն է սկսել, ամեն բան հարաբերականորեն հարթվել է:
Նշենք, որ Մերին հիմա սիրելիի հետ մեկնել է հանգստի: Զույգը Բալիում շքեղ հանգիստն է իր վայելում, որի բացառիկ լուսանկարները ներկայացնում է StarNews-ը: