Ամիսներ առաջ ամբողջ համացանցը բուռն քննարկում էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի նախկին կնոջ՝ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի նշանադրությունը։
Ամուսնալուծությունից շատ չանցած Մերիի նոր սիրելին նրա ծննդյան օրը ամուսնության առաջարկություն արեց, որը և StarNews-ը հրապարակեց: Զույգը հիմա շատ երջանիկ հրապարակումներ է անում, դրանցից վերջինը օրեր առաջ էր տեղադրված ինստագրամյան էջում։
Նշենք, որ Starnews-ը ավելի վաղ ներկայացրել էր ընտանիքի պատմությունը:
Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսնացել է իր եղբոր կնոջ՝Մարիի եղբոր հետ:
Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։
Եվ իհարկե հարս ու տալ, տալ ու հարս հարաբերությունները, որոնք նախկինում եղել են իդեալական, այսօր տուժել են: Անգամ Մերին չի մասնակցել իր եղբորորդու ծննդյան տարեդարձին, որն օրեր առաջ էր: