Արթուր Բաղդասարյանի նախկին հարսն այսօր ամուսնանում է. բացառիկ հարսանեկան լուսանկարներ

  • Apr 15, 2023

StarNews-ի տեղեկություններով`այսօր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը`Մերին, մեծ շուքով և յուրօրինակ մոտեցմամբ տոնում  է իր 2-րդ հարսանիքը:

Երիտասարդ, հայտնի դիզայները հենց ինքն է ընտրել իր զգեստի դիզայնն ու կտորը, և սեփական մտքով որոշել է ստեղծել հարսանեկան զգեստ:


Մերին իր կյանքը որոշել է սկսել նորից, նրա  ամուսինը մեծահարուստ է, ուստի երկու կողմերի հնարավորությունները թույլ են տվել օրը հեքիաթի վերածել:

StarNews-ը ներկայացնում է հարսանեկան առաջին կադրերը:

Նշենք, որ այս ընտանիքի պատմությունը բազմիցս քննարկվել է:

Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսնացել է իր եղբոր կնոջ՝Մերիի եղբոր հետ:

Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։

Եվ իհարկե հարս ու տալ, տալ ու հարս հարաբերությունները, որոնք նախկինում եղել են իդեալական, այսօր տուժել են:

Մեկնաբանություն

Որոնում