Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, բավականին ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Նա ներկայացնում է իրենց շքեղ կյանքը, առօրյան:
Այս անգամ starnews-ի աչքից չի վրիպել, որ երգչի կինը տեսանյութ է տարածել`ցույց տալով, թե ինչպես է դուստրը`Անգելինան կենաց ասում և խմում: Նշենք, որ աղջնակը ջուր է խմում, սակայն կարծես թե այս գործողությունը, որը կատարում է նա, սիրվել է ընտանիքի կողմից:
Տեսանյութում նրա կողքին են հայրը`Արմենչիկն ու երգիչ Արկադի Դումիկյանն, ովքեր չեն կարողանում զսպել ծիծաղն ու լիաթոք ծիծաղում են:
Նշենք, որ Արմենչիկն ու կինը ամուսնացած են 2009 թվականից և ունեն երեք երեխա՝ Ալեքսանդրը, Միքայելն ու Անգելինան:
Վերջերս նրանք մեծ խնջույք էին կազմակերպել` ի պատիվ Արմենչիկի հայրիկի: