Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը հայտնի է

  • Jul 18, 2022

Ըստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի  մահվան պատճառը եղել է  գլխուղեղի կաթվածը:  Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացել է հավաստի աղբյուրներից:  Շուտով կլինի այս տեղեկության հաստատման մասին հայտարարություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է:

 

Մեկնաբանություն

Որոնում