Ամիսներ առաջ StarNews-ի աչքից չէր վրիպել, թե ինչպես է Արտաշը`տեսազանգի միջոցով, խոսում իր փոքր որդու հետ, ով իր մայրիկի և քույրիկի հետ Հայաստանում է ապրում:
Այստեղ մեր աչքից չէր վրիպել, թե որքան շքեղ տուն ունի Արտաշ Ասատրյանը Հայաստանում, ինչ խոսք`և´ շքեղ է, և´ գեղեցիկ:
Երեկ նաև տեղեկացրել էինք, որ ընտանիքից հեռու ԱՄՆ-ում գտնվելուց հետո Արտաշ Ասատրյանը վերադարձել է հայրենիք`իր երեխաների և կնոջ մոտ, սակայն նրա մեծ որդին`Գրիշան դեռ ԱՄՆ-ում է:
Եվ ահա երգիչը երբ վերադարձել է հայրենիք, կադրեր է հրապարակում իր փոքր երեխաների մասնակցությամբ, որտեղ կրկին անգամ երևում է նրա շքեղ տունը:
Նշենք, որ տունը գտնվում է Էջմիածնում, այն մեծ է, շքեղ վերանորոգված ու թանկարժեք կահույքով կահավորված: