Արդեն 8 ամիս է`Արտաշ Ասատրյանը բնակվում էր ԱՄՆ-ում: Արտաշը մեկնել էր ԱՄՆ ավագ որդու`Գրիշայի հետ: Նրանք այնտեղ աշխատում էիկ և գործունեություն ծավալում:
Արտաշի` ընտանիքից հեռու գտնվելը, ստիպել էր շատերին մտածել, որ նա և կինն ամուսնալուծվել են: Սակայն այստեղ այլ հարց է, որի մասին դեռ չենք խոսի:
Եվ ահա 8 ամսվա դադարից հետո`Արտաշը վերադարձել է Հայաստան, իսկ երեխաները հայրիկի համար անակնկալ ունեն: Նրանք տորթ են պատրաստել, որի վրա անգլերենով գրված է`«Բարի գալուստ տուն, պապ»:
Հավելենք, որ վերջին ամիսներին Արտաշ Ասատրյանը չափազանց շատ նիհարել է` -48 կիլոգրամով:
Երգիչն այնքան շատ է կորցրել քաշը, որ կար վարկած, որ երգիչն ունի առողջական խնդիրներ:
Նշենք, որ թեմայի վերաբերյալ Արտաշը հանդես եկավ պարզաբանմամբ` կապված StarNews-ի հրապարակմանը.
«Ուզում եմ պարզաբանել, որ առողջ եմ, Փառք Աստծո և իմ ցանկությամբ եմ նիհարել և շարունակելու եմ նիհարել, որ կարողնամ սիրուն ու թեթև աշխատանքներ իրականացնել՝ ծավալելով գործունեությունս: Ուզում եմ կյանքս երկարացնել, որ կարողանամ ծառայել և ուրախացնել ձեզ»,- նշել էր Արտաշ Ասատրյանը: