Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքն է. ԲԱՑԱՌԻԿ

  • May 30, 2023

Հանրահայտ ու սիրված երգիչներից Արտաշ Ասատրյանն ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք։ Նրա երեխաներն արդեն բավականին մեծ են:

Վերջերս Արտաշը ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք, որին հաջորդեց նաև իր ավագ որդու`Գրիշայի վերադարձը: Պատճառը`ընտանիքում սպասվող մեծ ուրախությունն է:

2 տարի առաջ Արտաշի դուստրը նշանադրվեց, որի երեկոյի գերշքեղ կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ:

Եվ ահա, նշանադրությունից 2 տարի անց Արտաշի դուստրը`Սյուզին ամուսնանում է: StarNews-ի տեղեկությամբ` Սյուզիի հարսանիքի համար ԱՄՆ-ից Երևան են ժամանել հարյուրավոր հյուրեր, ովքեր մասնակիցն են դառնալու այս սպասված արարողությանը:

Սիրված երգչի դուստրն ու ապագա ամուսինը մեծ շուքով և շքեղությամբ են պատրաստվում իրենց կյանքի կարևոր օրվան:

Պսակադրությունն իրականացվելու է Էջմիածնում, իսկ Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում`հայտնի երգիչների ուղեկցությամբ, շարունակվելու է քեֆ-ուրախությունը:

StarNews-ը հետևողական է լինելու`հասկանալու համար, արդյոք հորեղբայրն իր ընտանիքով ժամանելու է ԱՄՆ-ից հայրենիք`իր մասնակցությունն ունենալու զարմուհու հարսանյաց հանդեսին:

Բացի այդ բացառիկ կերպով ներկայացնելու են օրվա առաջին և երեկոյի ամենասպասված կադրերը:

Մեկնաբանություն

Որոնում