StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ: Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
Վերջին շրջանում ամենաշատ տարածվածը Ասատրյանի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին: Ինչ խոսք`Սյուզին իսկական գեղեցկուհի էր, դե իսկ երեկոն`լավագույններից:
Արտաշ Ասատրյանի ավագ որդին` Գրիշան, դեռ տարիներ առաջ էր ճանաչում ու սեր ձեռք բերել, իսկ կրտսերները, կարծես թե այնքան էլ հայտնություն չունեն և չեն էլ փորձում լայն քայլեր անել ոլորտում: Ընտանիքի կրտսերները հաճախում են պարի, և միգուցե այստեղ դեռ լսենք նրանց մասին:
Այս անգամ StarNews-ը ներկայացնում է փոքրիկների հանգիստը`Մալդիվներում: Ըստ ամենայնի`նրանք մայրիկի ուղեկցությամբ են մեկնել այստեղ և իհարկե շքեղ հանգիստ են վայելում:
Ստորև ներկայացնում ենք սիրված ընտանիքի կրտսերների հանգստի կադրերը: