Արտաշ Ասատրյանն անդրադարձել է StarNews-ի հրապարակմանը` իր առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ

  • Feb 15, 2023

Երգիչ Արտաշ Ասատրյանը անդրադարձել է StarNews-ի այն հրապարակմանը, որում ներկայացրել էինք և անդրադարձել երգչի ներկայիս և ամիսներ առաջվա արտաքին տեսքին: Նա չափազանց շատ նիհարել է` -48 կիլոգրամով:

Երգիչն այնքան շատ է կորցրել քաշը, որ կար վարկած, որ երգիչն ունի առողջական խնդիրներ:

Արտաշ Ասատրյանը շարունակում է նոր հրապարակումներ անել ու դրանցից պարզ է դառնում, որ երգիչը օր օրի ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում:

Այսօր Արտաշը հանդես եկավ պարզաբանմամբ` կապված StarNews-ի հրապարակմանը.

«Ուզում եմ պարզաբանել, որ առողջ եմ, Փառք Աստծո և իմ ցանկությամբ եմ նիհարել և շարունակելու եմ նիհարել, որ կարողնամ սիրուն ու թեթև աշխատանքներ իրականացնել՝ ծավալելով գործունեությունս: Ուզում եմ կյանքս երկարացնել, որ կարողանամ ծառայել և ուրախացնել ձեզ»,- ասում է Արտաշ Ասատրյանը:

 

Մեկնաբանություն

Որոնում