Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց են տեղափոխվել 6-7 երեխաներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վիրավոր երեխաներ։
Արցախում լարված իրավիճակը շարունակում է մնալ: Թշնամին վաղ առավոտից ռմբակոծում է Ստեփանակերտը: Մարդիկ նկուղներում են և չեն կարողանում կապ հաստատել դպրոցում գտնվող երեխաների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հետևյալն է ասել.
«Խփում են Ստեփանակերտի վրա։ Թուրք է, հարձակվել է, թուրքը ինչ պետք է անի, խփում է ամեն տեղից»: