Արցախի գոյությունը օրերի հարց է, իսկ Հայաստանի բանակը մնում է պոպկորն վերցնի ու կողքից նայի

  • Sep 20, 2023

«Հայեր, որպեսզի էլ երջանիկ անտեղյակության մեջ չապրեք, ասեմ, իմացեք։

Արցախի մեծ մասը այլևս չկա։ Մեծ թվով գյուղեր գրավել է թշնամին։ Արցախի գոյությունը օրերի հարց է։ Արցախում հարյուրավոր հայեր են զոհվում, այդ թվում կանայք և երեխաներ։

Ընկերս Կաշենի մոտից գիշերը գրեց, հրաժեշտ տվեց… շրջափակման մեջ էր։

Սա է իրականությունը։ Իսկ Հայաստանի բանակը կողքից նայում է։ Մնացել է մի պոպկորն վերցնի, որ Արցախցիների սպանությունները նայելն ավելի հետաքրքիր լինի։

Դե ապրեք, թե կարող եք։

Ապրեք, անհայրենիք ամբոխ»,- գրել է լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը:

Մեկնաբանություն

Որոնում