Արցախում դադարեցվել է գազամատակարարումը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- նշել է նա։
«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: