Ոսկու գրավով բանկային գործարքները Հայաստանում ընդհանուր առմամբ համարվում են հուսալի։ Հայաստանցիները հիմնականում չեն անհանգստանում բանկերում որպես գրավ հանձնած ոսկու համար` այն հետ ստանալու ընթացակարգը հստակ է։ Յուրաքանչյուր կտորը հետ վերադարձնելու ժամանակ առանձին զննության է տրվում գրավատուին, ստորագրությամբ հետ ընդունվում։ Այլ է արցախցիների համար։ Բռնի տեղահանման օրերին նրանց ով ինչպես կարողացել, «քցել» է, անգամ բանկերը։ Արցախի քաղաքացի, ոսկերիչ Գրիշա Գասպարյանը 2023 թվին ոսկի էր գրավադրել «Կոնվերսբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղում, իսկ գումարը վերադարձրել է արդեն Երևանում` բռնի տեղահանումից հետո։ «Վստահելով բանկին, Կոմիտասի մասնաճյուղից ոսկիս հետ վերցրեցի, տարա տուն, բացեցի ցելոֆանի տոպրակը, տեսա, որ մեջը երկու կտոր «բիժու» են դրել՝ իմ սարքած բրիլյանտով մատանու տեղը չինական խաղալիք, ոսկու ցեպս էլ փոխած` ոսկի չէր», – պատմում է Գրիշա Գասպարյանը: Իսկ ինչու տեղում չեք ստուգել զարդերը, ասում է, որ մտքով չէր անցնի, թե նման խարդախություն կանեն։ Թվում է, հայաստանյան գլխամասը պատասխանատու է Արցախի մասնաճյուղի համար եւ բանկն ինքը պետք է շահագրգռված լինի օգնելու դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին, շտկելու միջադեպը։ Սակայն՝ ոչ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում