90-ականների ամենահայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:Օրեր առաջ վերջինս շատ հուզիչ ձևով շնորհավորհավորել է իր մայրիկի տարեդարձը՝ հրապարակելով նրա լուսանկարը։
Հիշեցնենք, որ նա լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էրիր անվանական շղթան, որը, մեղմ ասած, բավական ռաբիս տեսք ուներ:
Հիշեցնենք, որ մութ ու ցուրտ տարիների ամենասեքսուալ երգչուհիներից մեկը բազմիցս խոսել է այն մասին, որ մեծ փառքին հաջորդել էր սև ցուցակում հայտնվելը:
Նրա խոսքով՝ ինքը և 90-ականներին հայտնի դարձած մի շարք երգիչներ պարզապես մերժվում էին հեռոստաընկերությունների կողմից:
Մեծ բեմերին փոխարինելու էին եկել ակումբները:
Ակումբային բեմերից հոգնած Արփինեն, ի վերջո, տեղափոխվեց ԱՄՆ:
Երգչուհին չի թաքցնում, որ ԱՄՆ-ում նրա համար շատ դժվար է եղել, ստիպված է եղել աման լվանալ, մատուցող աշխատել, գանձապահ լինել:
Արփինեն հարցազրույցում նշել է, որ ստիպված է եղել անցնել ինքն իր վրայով, չնայած դրան՝ միշտ կարծել է, որ ավելի լավ է մատուցող աշխատել, քան իր երեխան սոված մնա:
Երգչուհին նաև խոստովանել է, որ իր համար հոգեբանորեն բարդ էր, որ խանութում աշխատելիս նրան այդ կարգավիճակում տեսել է դերասանուհի Մերի Մակարյանը:
Չնայած այս ամենին՝ Արփինեն պնդում է, որ հպարտ է, որ կարողացել է այդ աշխատանքները կատարել և պարզ ճակատով մնալ:
Ի դեպ, ամերիկյան երազանքի ճանապարհին նա տևական ժամանակ ստիպված էր բաժանվել որդուց: Նա դստեր հետ ԱՄՆ-ում էր, իսկ որդին՝ հայրիկի հետ Հայաստանում:
Ներկայումս ընտանիքը լիարժեք կազմով է: