Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է: Այս անգամ նա հարցուպատասխան է կազմակերպել։
Հետևորդները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ կարող է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ:
«Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում, բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով»,- գրել է Արփին:
Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:
«Շատ ենք ուզում»,- պատասխանել է նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին:
Արփին և Միհրանը շարունակում են ակտիվ և բուռն գործունեություն ծավալել: