Ռադիոտան հարակից տարածքում գտնվում է «Նվիրյալների ճեմուղին», որտեղ գտնվում են հայ մշակույթի նվիրլյաների հուշաքարերը:
Երեկ ճեմուղին համալրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուշաքարով:
Արթուր Գրիգորիչի ընտանիքի անդամներն են ներկա եղել, ինչպես նաև նրա հարսը`Արփի Գաբրիելյանի քույրը նկարվել է սկեսրայրի հուշաքարի կողքին:
Այստեղ լուսանկար ունի նաև Գրիգորիչի թոռնիկը` Մանե Գրիգորյանի դուստրը:
Հավելենք, որ Գրիգորիչը մահացել է տարեսկզբին: Նրա մահը սգում էին բոլորը`նշելով նրա բարի և յուրօրինակ տեսակը:
Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայ հեռուստատեսության կյանքում: