Բшժանվել են հայտնի դերասանուհին և ամուսինը. Աստղային օրվա ամփոփում

  • Jan 04, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ամփոփելով անցնող 2023 թվականը։
«Չէ, այս տարին այնքան հեքիաթային չէր, որքան մենք հատկապես վերջին օրերին փորձեցինք ներկայացնել. լրիվ հակառակը»,- գրել էր երգչուհին։

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն էլ ամանորյա ֆոտոշարք էր հրապարակել Միհրան Ծառուկյանի և որդու Ռոբերտի հետ համատեղ։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ևս ամանորյա ընտանեկան ֆոտոշարք էր հրապարակել, ինչպես նաև շնորհավորել էր որդիների՝ Մարկի և Ադամի ծննդյան տարեդարձերը։

«Ֆորսաժի» աստղ Փոլ Ուոքերի դուստրը՝ դերասանուհի և մոդել Մեդոուն, հայտարարել է, որ երեք տարվա ամուսնությունից հետո բաժանվում է ամուսնուց՝ Լուիս Թորնթոն-Ալլանից։ Մեդոուն նշել է, որ ինքը և ամուսինը պահպանել են ընկերական հարաբերություններ և շարունակում են «աջակցել միմյանց»։

Մեկնաբանություն

Որոնում