StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Մոդել Լուսինե Թովմասյանը այս շրջանում գտնվում է Կալիֆոռնիայում՝ Մալիբուում։ Լուսինեն այսօր ինստագրամյան իր էջում լուսանկարներ և հոլովկաներ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կազմակերպել հանգիստը։
Դերասանուհի Լիկա Սալմանյանն էլ, ով ամիսներ առաջ լույս աշխարհ բերեց առաջնեկին, կիսվել է փոքրիկի նոր լուսանկարով։
Հայաստանը մասնակցելու է 2024 թ-ին Մալմյոյում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է մասնակից երկրների ցանկը: «Եվրատեսիլը» կանցկացվի 68-րդ անգամ: Մրցույթը կայանալու է մայիսի 7-ին, 9-ին և 11-ին:
Երգիչ Թաթա Սիմոնյանն էլ օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Արդեն այսօր նա ինստագրամյան իր էջում նոր լուսանկար էր հրապարակել և կից գրառմամբ շնորհակալություն հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։
Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հոլովակ էր հրապարակել և հետևորդներին հայտնել, որ հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանին։
Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո անսպասելիորեն բաժանվել է ամուսնուց՝ Իգոր Կուզնեցովից։ 18 տարվա հարաբերություններից եւ 15 տարվա օրինական ամուսնությունից հետո Կատյան որոշել է լուծարել իր միությունը գործարարի հետ: Արտաքինից զույգը իդեալական տեսք ուներ եւ համարվում էր շոու-բիզնեսի ամենաամուրներից մեկը։ Երգչուհին ինքն է ամուսնալուծության հայց ներկայացրել, սակայն հրաժարվում է անձնական թեման մեկնաբանել մամուլում։