Երգչուհի Հասմիկ Կարապետյանը մասնակցել է Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդմանը, որին հետևել է StarNews-ը:
Հաղորդման ընթացքում խոսվեցին տարբեր թեմաների մասին, այդ թվում` Հասմիկը խոստովանեց, որ լինում են ժամանակներ, երբ ինքը մտածում է արտագաղթելու մասին`այն էլ իր երեխաների համար.
«Շատ եմ մտածում այս մասին: Անընդհատ լինում է այդ միտքը: Հա ես շատ եմ ուզում ապրել երեխաներիս հետ մեր հայրենիքում, բայց երբ մի պահ մտածում ես քո երեխաների մասին, ուզում ես լավ ապագա տեսնել նրանց համար, որը պատկերացնում եմ դրսում: Իհարկե ցավալի է»:
Հասմիկը խոսեց նաև այս օրերին անտարբերության մասին և Հայաստանում տեղի ունեցող դժբախտ իրադարձությունների ժամանակ հայտնիների ուրախ և երջանիկ հրապարակումների մասին.
«Իհարկե դեմ եմ անտարբերությանն ու տվյալ ծանր վիճակում երջանիկ հրապարակումներին: Ես ինքս չեմ հրապարակել որևէ ուրախ երևույթ այդ օրերին: Բայց ես պարտավոր եմ որպես մայր ուրախ լինել երեխաներիս համար: Իրենք նայում են իմ աչքերին, և ես հանուն իրենց պետք է ժպտամ, թեկուզ ձևական, որպեսզի նրանք չզգան և չփոխանցվի այն, ինչ կա իմ ներսում: Ես իմ հայրենիքի համար օրեր շարունակ գիշերները լաց եմ եղել, աղոթել եմ, բայց ես չեմ խոսում և բարձրաձայնում դրա մասին, քանի որ դա բնական եմ համարում»:
Հասմիկը հավելեց նաև, որ վերջին տարիները ողբերգական են, բոլորս ճար չունենալով ապրում ենք: