Շողեր Թովմասյանը ներկայումս համարվում է ամենասկանդալային եւ համարձակ դերասանուհիներից: Նա մշտապես իր ազատ խոսքն է արտահայտում`տարբեր թեմաների վերաբերյալ: Այս անգամ նա ինստագրամյան էջում սթորի է հրապարակել, որը ինչ որ չափով տարօրինակ է թվացել շատերի համար: Շողերի հրապարակումը ներկայացնում ենք ստորև:
Թե ում նկատի ունի դերասանուհին, մեզ համար դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ դերասանուհի Շողեր Թովմասյանը հաճախ է քննադատվում իր արտաքինի, մասնավորապես՝ շրթունքների պատճառով:
Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:
Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջը կա 24 տարվա տարիքային տարբերություն:
Հիշեցնենք, որ մի առիթով խոսելով իրենց տարիքային տարբերության մասին՝ Շողերն ասել է. «Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենք՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)…
Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:
Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»: