StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Օրեր առաջ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Լույս աշխարհ է եկել զույգի որդին։ Արդեն այսօր Իննան հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է դուստրը՝ Շուշաննան, արձագանքել եղբոր ծնունդին։
Դերասանուհի Էմմա Սապունջյանն էլ այս շրջանում հանգիստն է վայելում Եգիպտոսում, որտեղից էլ հետևորդների հետ կիսվել էր նոր կադրերով։
Հայտնել էինք նաև, որ երգչուհի Սոնա Ռուբենյանը այս շրջանում առողջական խնդիրներ ունի՝ դեղեր ու վիտամիններ է ընդունում։ Չնայած՝ նման իրավիճակին, Սոնան ձայնավարժություններ էր կատարել՝ այդ կադրերը հրապարակելով ինստագրամյան իր էջի story բաժնում։
Երգիչ Արամեն էլ նշում էր ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նա բազմաթիվ ջերմ բարեմաղթանքների էր արժանացել, դե, իսկ, երգչի կինն էլ՝ Աննա Թովմասյանը, ցույց էր տվել, թե ինչ անակնկալ է մատուցել ամուսնուն։
Դերասան Զիրոյանը բավականին ակտիվ է սոցիալական հարթակների իր էջերում և պարբերաբար ցույց է տալիս իր առօրյան ու աշխատանքային գործունեությունը։ Դերասանի հերթական տեսանյութը արված էր մարզասրահում։
84-ամյա Ալ Պաչինոն հայտարարել է 30-ամյա Նուր Ալֆալայից բաժանվելու մասին, երբ վերջինիս նկատել են մեկ այլ տղամարդու հետ։ Դերասանի ներկայացուցիչները People-ին հաստատել են, որ զույգն իրոք այլևս միասին չէ։
«Ալն ու Նուրը շատ լավ ընկերներ են, նրանք երկար տարիներ ընկերներ են եղել, ունեն ընդհանուր երեխա՝ որդի Ռոմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։