Ձեր գովազդն այստեղ

Բաժանվել են հայտնի երգչուհին և ամուսինը. Աստղային օրվա ամփոփում

  • Nov 11, 2023

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի story բաժնում նոր ջերմ լուսանկար էր հրապարակել դստեր՝ Զաբելի, և ամուսնու՝ Լևոն Քոչարյանի մասնակցությամբ։

Երգիչ Սևակ Ամրոյանն էլ լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Քրիստինայի, ինչպես նաև ծնողների և եղբոր ընտանիքի հետ համատեղ։

Հետևորդներն էլ բարկացրել էին դերասանուհի Լիանա Վանոյանին, նա էլ իր հերթին հրապարակային կերպով վիրավորել էր օգտատիրոջը։

Այս շրջանում ԱՄՆ-ում գտնվող Գրիգն ու Սոնան էլ հայտնվել էին բավականին իրավիճակում՝ ընկնելով ոստիկանների շրջափակման մեջ։

Հայտնի է դարձել, թե ինչու են ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնեւան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշել ամուսնալուծվել։ Մեդիա մենեջեր Ալյոնա Կրասնայայի խոսքով՝ զույգը բաժանվել է քաղաքական իրավիճակի շուրջ տարաձայնությունների պատճառով։

«Ասում են՝ Վերան ուզում էր, որ Կոստյան բացահայտորեն աջակցեր Ուկրաինային։ Բայց նա հրաժարվել է, քանի որ Ռուսաստանում ունի պրոդյուսերական կենտրոն եւ բավական շատ անշարժ գույք։ Ուստի Վերայի հետ տարաձայնություններ են սկսվել ու նրանք բաժանվել են։ Այժմ Կոստյան ապրում է Իտալիայում, Վերան՝ Պրիբալտիկայում»,-ասել է պրոդյուսերը։

Մեկնաբանություն

Որոնում