Երգչուհի Սիրուշոն, ով բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, այս օրերին ավելի շատ հրապարակումներ է անում երեխաների հետ:
Նա գրեթե ամեն օր բարի լույս է մաղթում մեկ իր դստեր`Զաբելի, մեկ իր ավագ որդու`Ռոբերտի հետ:
Հետևելով հրապարակումներին`ակնհայտ երևում է այն սերն ու ջերմությունը, որն առկա է:
Նշենք, որ Զաբելը 6 ամսական է: Սիրուշոն դստեր հետ հրապարակումներում անընդմեջ ավելացնում է էմոջիներ, որոնք արտահայտում են քաղցրություն:
Նշենք նաև, որ այս օրերին Սիրուշոն ակտիվորեն զբաղված է իր բրենդի`Պռեգոմեշի աշխատանքներով:
Ավելի վաղ արված հրապարակման մեջ Սիրուշոն խոստովանել է, որ պատվերը պատվերի ետևից է լինում և իրենք հազիվ են հասցնում իրենց աշխատանքները:
Հավելենք, որ Սիրուշոն դստեր ծննդից օրեր անց արդեն իսկ զբաղվում էր իր բուռն գործունեությամբ և խոստովանում, որ դժվար է անքուն գիշերներ ապրել և միաժամանակ աշխատել: