Նորություն չենք ասի, որ դերասանուհի Էմմա Մանուկյանը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ դերասանուհիներից:
Նա`խոսելով իր համարձակ լինելուց, նշում է, որ ամուսինը երբեք արգելքներ չի դնում, ու ինքը այս ասպարեզում չունի տաբուներ:
Սակայն այս անգամ, կարծես, Էմման գերազանցեց ինքն իրեն:
Starnews-ը ներկայացնում է դերասանուհու նոր լուսանկարը, որում նա սթրիփ-պարուհու կերպարով է: Նա պատրաստվում է այդ կերպարով ներկայանալ իր նոր ներկայացման մեջ: Այստեղից հարց է ծագում` Էմմա ջան, ամուսինդ սրան է՞լ դեմ չէ, ինչ հետաքրքիր է, երանի քեզ:
Նշենք, որ Էմման առաջիններից էր, ով համարձակվել էր սերիալում համբույրի եւ բաց տեսարաններում նկարահանվել և չէր վախեցել քննարկվելուց ու քննադատվելուց: