Այս, մենք մեզ թույլ ենք տալիս նշել, որ սա շատ սպասված և բացառիկ լուր է բոլորի համար՝ Տիգրան և Արտաշ Ասատրյանները հաշտվել են։ Արտաշը մեկնել է ԱՄՆ՝մասնակցելու եղբորորդու՝Արամի հարսանյաց հանդեսին։
Հետևելով նրանց հրապարակումներին՝երևում է, թե որքան ուրախ մթնոլորտում է անցել հարսանյաց հանդեսը։ Ինչևէ՝կարևորը սիրված երգիչների ընտանիքների հաշտությունն է։
Ներկայացնում ենք բացառիկ և չհրապարակված կադրեր։
Հավելենք, որ starnews.am-ը առաջինն էր տեղեկացրել, որ Արամ Ասատրյանի որդիները՝ Արտաշ Ասատրյանը և Տիգրան Ասատրյանը միմյանց հետ խնդիր ունեն և չեն մասնակցում մեկը մյուսի երեխաների հարսանյաց արարողություններին և ընտանեկան խնջույքներին։
Արտաշ Ասատրյանը պատասխանել էր, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի: Նա չէր հերքել, որ իրենք խնդիր ունեն. «Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել էր Արտաշը: