Բաքուն հայտարարել է, որ «պատրաստ է միակողմանի կարգով Երեւանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը»։
Այս մասին հայտարարել են Բանտարկյալների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։
Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է Բաքվի մտադրության մասին: