44-օրյա պատերազմում գերի ընկած Խաչիկ Գրիգորյանը AregTV-ի պատրաստած տեսանյութում պատմում է գերի ընկնելու ու ադրբեջանական բանտում օրեր շարունակ անցկացրած կյանքի մասին։
Խաչիկը պատմում է, որ գերության ընթացքում երազել է մեռնելու մասին, բայց հիշելով, որ ընտանիքը՝ մասնավորապես հայրն ու մայրը ինչ օրը կնկնեն, որոշել է հավաքել ուժերն ու պայքարել։
Խաչիկը պատմում է, որ գնացել է եղբորը աջակցելու, ով շրջափակման մեջ է եղել ու չգիտակցված շրջափակման է հանդիպել նաև ինքը իր ընկերների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում