Բժիշկը կնոջս ասել էր`ինչիդ ա պետք Արամեն, ինքը երբեք չի կարող երեխա ունենալ. Արամեն առաջին անգամ խոստովանում է

  • May 06, 2023

Ամալյա Հովհաննիսյանն իր Liferoom հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգիչ Արամեին:

Նշենք, որ Արամեն այն հայտնիներից է, ով եթե չասենք` չի մասնակցում հարցազրույցների, ապա փաստենք, որ քիչ թվով հարցազրույցների է մասնակցում:

Starnews-ը հետևել է սիրված երգչի անկեղծ զրույցին, որի ընթացքում նա խոսել է հրաշքով երեխա ունենալու, հոր կորստի, ինչպես նաև կնոջ աջակցության մասին:

Արամեն նշեց, որ դստեր ծնունդը հրաշք է եղել իրենց համար.

«Երբ ասում են`հրաշք կատարվի, իմ կյանքում էդ հրաշքը կատարվեց իմ Աննա-Մարիայի ծնունդով, ես երկու երազ տեսա, մենք զագսավորված էինք ու երազ տեսա, որ Աննայի հետ պետքա եկեղեցի գնամ, և երկրորդ երազս կապված էր դստերս անվան հետ, ես տեսա,որ սևի վրա սպիտակ պտտվեց ու վերևը գրվեց Աննա-Մարիա, որ արթնացա պատմեցի, Աննան ասումա, եթե ես տեսած լինեի, չէիր հավատա:Իսկապես դա հրաշքա, հրաշքն էլ ո՞նցա լինում:Մենք օգոստոսի 10-ին եկեղեցով ամուսնացանք, հոկտեմբերի 6-ին Աննան ասաց, որ երեխա ենք ունենալու: Երբ լսեցի լուրը, ոտքերս ասես բամբակից էին դարձել, ու ես բարձրացել էի օդ,ոնց որ օդում լինեի, անհասկանալի…»,- նշեց Արամեն:

Արամեն խոսեց նաև կնոջ հղիության ուշ ստացվելու պատճառի մասին.

«Ես այս մասին երբեք չեմ խոսել, որևէ խնդիր չի եղել, երևի իմ շտապողականությունն է եղել ուշ ստացվելու պատճառը: Բոլորը հավատում էին, որ կլինի, մեզ խորհուրդ էին տալիս գնալ այս կամ այն եկեղեցի, բայց ես ինձ այն մտքի վրա բռնեցի, որ էլ եկեղեցի չի մնացել, ամբողջը շրջել ենք, խնդրել ենք… Հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ Ռոզա Ծառուկյանին, ով ամեն ինչ անում էր, որ երեխա ունենանք, Երուսաղեմից զեյթունի կուտ, մոմ էր բերում: Մենք գնացել էինք սանատորիա, հա, էդ էլ ենք փորձել, էնտեղ հայտնվեց մի ռուս բժիշկ, ով Աննային թաքուն ասել էր`«նա երբեք երեխա չի ունենա,ինչի՞ համարա նա քեզ պետք», կարճ ասած`փորձել էր համոզել, որ «ջահել աղջիկ ես,ինչ գործ ունես իրա հետ»:

Մանրամասները`տեսանյութում

Մեկնաբանություն

Որոնում