Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը հեռուստահաղորդավար Տիգրան Հարությունյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ժամանակ Տիգրանն անկեղծ զրույց է ունեցել`խոսելով իր կյանքի մեծ կորուստների մասին:
Բանն այն է, որ ընդամենը 2 տարի առաջ Տիգրանը չարաբաստիկ Կորոնավիրուսի արդյունքում կորցրել է իր հայրիկին, ապա միայն վերջերս`գրեթե 1 ամիս առաջ կորցրել է իր մայրիկին:
Տիգրանի խոսքով`իր ծնողների մահից հետո ինքն իր ծննդյան օրը սկսում է գերեզմաններ այցելելով: Նա այս ամենի մասին խոսելիս նշել է`«Բութ ցավ է»:
Տիգրանը նշել է,որ ինքն իսկապես կարճ ժամանակահատվածում զգացել է իր «մեծանալը»:
Տիգրանն իր զրույցում նշեց, որ հայրն այլ դեր է ունեցել իր կյանքում,ում խոսքն այնքան է կարևորել, որ անգամ հոր ցանկությունն անելու համար ընդունվել է Բժշկական համալսարան և ավարտել, սակայն այնուհետև իրեն տվել իր սիրելի մասնագիտությանը:
Ի տարբերություն իր հայրիկի`Տիգրանը նշեց, որ ինքը այլ տեսակի ծնող է, քանի որ ժամանակներն են այլ: