Հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հաղորդավարուհի Գայանե Փայտյանի անժամանակ մահվանը: Նա մասնավորապես գրել է.
« Գա՛յ, ինչքա՜ն էինք անիմաստ թափառում, անիմաստ ծիծաղում, ու կյանքն էլ զրնգուն ծիծաղ էր: Իմաստալի՜ց… Փաստորեն, ծիծաղկոտ կյանքն էլ վերջ ունի…»
Հավելենք, որ
StarNews.am-ի տեղեկություններով` Փայտյանը առողջական խնդիրներ ուներ:
Գայանե Փայտյանն ամուսնացած էր, ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:
Նրան ճանաչողները կփաստեն, թե որքան ոգևորությամբ և երջանկությամբ էր լցվել` աղջիկներին նախակրթարան ճանապարհելիս: