Գայանե Փայտյանն անցյալ ամիս դուստրերին ուղեկցեց նախակրթարան…

  • Oct 27, 2022

Տեղեկացրել ենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:

StarNews.am-ի տեղեկություններով` Փայտյանը առողջական խնդիրներ ուներ:

Գայանե Փայտյանն ամուսնացած էր, ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:

Նրան ճանաչողները կփաստեն, թե որքան ոգևորությամբ և երջանկությամբ էր լցվել` աղջիկներին նախակրթարան ճանապարհելիս:

Նշենք, որ հետևելով Գայանեի ֆեյսբուքյան էջին` կարելի է տեսնել բազմաթիվ ընտանեկան հրապարակումներ:

«Խաղաղությունս ու հարստությունս… »,- այսպես է անվանել ինքն իր ընտանիքը` լուսանկարներից մեկում:

StarNews.am-ը ցավակցություն  է հայտնում Գայանե Փայտյանի ընտանիքին և հարազատներին:

Մեկնաբանություն

Որոնում