Գերշքեղ տորթ, հյուրաշատ ռեստորան… Տեսեք`ինչպես են նշել Անահիտ Սիմոնյանի պապիկի 90 ամյակը

  • Nov 09, 2022

Երեկ երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու հետ մասնակցում էր իր պապիկի 90-ամյակին: Հետևելով լուսանկարներին`ակնհայտ երևում էր, թե որքան շքեղ և տոնական մթնոլորտում է անցել ծննդյան տարեդարձը: Անահիտը լուսանկարներ էր հրապարակել, որում իր որդին էր, հայրիկն ու քրոջ որդին:

Նշենք, որ վերջերս Հայկոյի ծննդյան օրն էր, որի կապակցությամբ Անահիտ Սիմոնյանը հրապարակել էր Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Հավելենք, որ Հայկոյի մահից հետո Անահիտը տևական ժամանակ հրապարակումներ էր անում միայն նախկին ամուսնու վերաբերյալ: Նա գրում էր, որ իրեն շատ դժվար է առանց Հայկոյի:

Ըստ Անահիտի՝ ինքը երբեք նախկինը չի լինելու: Մեկ այլ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ Անահիտը կրկին խոսել էր Հայկոյի մասին:

«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»,-գրել էր երգչուհին: Նա անկեղծացել էր,  որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը: Չնայած դրան՝ Անահիտը փորձում է անդադար ցույց տալ, թե որքան ուրախ է ինքը:

Մեկնաբանություն

Որոնում